Страницы

Friday, December 21, 2007

«Հայ Ձմեռ պապ-2008». մի անհաջող քայլ ու մի ամբողջ կյանք` ապաքինվելու կամ զղջալու համար

21-ամյա Գարիկ Միքայելյանը ձեռքեր չունի: Հինգ ամիս առաջ` հայոց բանակում ծառայելիս, նա ինքնասպանության փորձ է արել` այլևս չդիմանալով հրամանատարի ծեծին ու հոգեբանական ճնշմանը: Ինքնասպանությունը չի ստացվել, և բանակում զինծառայողների նկատմամբ հրամանատարական կազմի` լայնորեն տարածված դաժան վերաբերմունքի հերթական զոհը դառնալու փոխարեն երիտասարդը դարձել է հաշմանդամ:

Friday, October 5, 2007

Ջրային պարեր. հրապարակի շատրվանները վերադառնում են ավելի հեզաճկուն պարերով

Երևանցիները հիանում են շատրվանների պարով
Պարող շատրվանները վերաբացվել են, որպեսզի կրկին հայտնվեն հանրության ուշադրության կենտրոնում:
Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ Երևանի Հանրապետության հրապարակն ամեն երեկո լեփլեցուն է մարդկանցով. երևանցիներն ու զբոսաշրջիկները գալիս են հիանալու շատրվանների պարերով:
Երկարաձգված նորոգման աշխատանքներից հետո շատրվանները վերաբացվեցին Հայաստանի Անկախության օրը` սեպտեմբերի 21-ին, որպեսզի հավաքվածները երկու ժամ շարունակ, հայացքները շատրվանի շիթերին հառած, վայելեն ակվա պարերը` եվրոպական ու հայկական դասական ու ժողովրդական երաժշտության ու լուսային էֆեկտների ուղեկցությամբ:

Friday, September 28, 2007

«Ճշմարտության» քարո՞զ. ադրբեջանցիները հայերին հայերեն բացատրում են, թե ովքեր են հայերը

Համաշխարհային ցանցում առաջին անգամ սկսել է գործել Ադրբեջանում պատրաստվող հայալեզու «Իրավան» ինտերնետային պարբերականը www.irevan-az.com, որը հրատարակում է ադրբեջանական «Իրավան» լրատվավերլուծական կենտրոնը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Զերկալո» պարբերականը` 2006 թ. ստեղծված «Իրավան» լրատվավերլուծական կենտրոնի ղեկավար Սաբիր Էրիվանլիի հավաստմամբ` կայքը նախատեսված է տարածաշրջանի հիմնահարցերով զբաղվող մասնագետների լայն շրջանակների համար:

Friday, October 20, 2006

Փայլաթիթեղ ապագայի համար. ալյումինի գործարանն ավարտում է երկու տարի տևած վերազինումը

Ռուսական ընկերությունը խոստանում է դառնալ ԱՊՀ-ում
 փայլաթիթեղի խոշորագույն արտադրողներից մեկը
Այսօր «Ուռա~» բացականչությամբ ազդարարվեց Հայաստանում ռուսական «Ռուսալ Արմենալ» ընկերության փայլաթիթեղի գործարանի վերազինման ավարտը:
Միջոցառմանը մասնակցում էր Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որը միացավ ընկերության փոխնախագահ Ալեքսանդր Լիվշիցին:
«Վերազինման արդյունքում Հայաստանը ստացավ լավագույն գործարանն այս ոլորտում,- ասաց Լիվշիցը: - Եվ չնայած գործարանի արտադրանքը արտահանվելու է, Հայաստանը կստանա հարկեր, աշխատատեղեր և այլն»:

Friday, September 29, 2006

Վիրտուալ ապագա՞. ՏՏ ցուցահանդեսը հուսով է զարկ տալ Հայաստանի կիբեռնետիկական ռեսուրսների օգտագործմանը

Մարզահամերգային համալիրը դառնում է
«ՏՏ-2006»-ի կենտրոնակայան
Վաղը Երևանի «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում բացվող «Դիջիտեք 2006» ցուցահանդեսը նվիրված է Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ներուժի բացահայտմանը:
Երկրորդ ամենամյա ցուցահանդեսին կմասնակցեն 46 ընկերություններ: Միջոցառման նպատակը ՏՏ ընկերությունների և սպառողների միջև գործարար կապերի ստեղծումն է:

Friday, September 1, 2006

Ինչպես անցկացրի ամառային արձակուրդս. Լուսնի ռապսոդիա և դասեր Լոնդոնից

Երևանի օգոստոսյան ամենաթեժ օրերին ընտանիքիս հետ պատսպարվել էի Հայաստանի հյուսիսային Օձուն գյուղում: Այստեղ լեռան փեշին բազմած հանգստյան տան բաց պատշգամբում, բազկաթոռին թիկնած, վայելում էի Լոռվա զով գիշերները:
Միջավայրի փոփոխությունը հսկայական էր, ոչ միայն Երևանից, այլև 10-օրյա լոնդոնյան ուսումնական ուղևորությունից հետո:
Ես վայելում էի Լոռվա մենությունը` մտքումս Լոնդոնը: Բայց թույլ տվեք նախ ավարտել Լոռվա կեսգիշերային ռապսոդիան…

Friday, April 21, 2006

Մեկ կոպեկ` մեկ ռուբլու դիմաց. սկսվում է ավանդների փոխհատուցումը` ուշացած ու անհամարժեք

Փոխհատուցման գործընթացն ապահովելու համար
թղթային մեծ աշխատանք է պահանջվում
Այս տարվա օգոստոսից Հայաստանի կառավարությունը նախատեսում է սկսել ՀԽՍՀ խնայբանկում 1993 թվականից սառեցված ավանդների փոխհատուցումը: Այս նպատակով արդեն մեկ շաբաթ է հանրապետության ողջ տարածքում սկսվել է ավանդատու քաղաքացիների հաշվառման գործընթացը:
Սակայն ավանդատուների ակնկալիքները մեծ չեն:
Բյուջեից այս նպատակի համար հատկացվել է 1 միլիարդ դրամ (մոտ 2,2 մլն դոլար), որը կազմում է անհրաժեշտ մոտ 83 մլն դոլարի մեկ քառասուներորդ մասը:
Արդեն գրանցվել է մոտ 2500 ավանդատու: